Խորվաթ իրավապաշտպանի տաբատը հագից ընկել է երկրի նախագահից պարգև ստանալու ժամանակ (լուսանկարներ)
Հայտնի խորվաթ իրավապաշտպան Իվան Զվոնիմիր Չիչակը հայտնվել է անհարմար դրության մեջ, երբ երկրի նախագահ Կոլինդա Գրաբար Կիտարովիչից մրցանակ ստանալու ժամանակ տաբատն ընկել է հագից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Չիչակը, ով Խորվաթիայում Մարդու իրավունքների հելսինկյան գրասենյակի նախագահն է, հատուկ մրցանակ ստանալիս է եղել երկրի ղեկավարից, երբ անսպասելիորեն մնացել է վարտիքով:
Աղբյուրը նկատում է, որ Խորվաթիայի կին նախագահը զսպվածություն է դրսևորել նման իրավիճակում և սահմանափակվել է մեղմ ժպիտով ու մի ակնթարթ Չիչակի վրա գցած հայացքով:













