ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

10:17 • 09.12.15

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սփրինգֆիլդ բնակավայրի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է USA Today-ը:

 

Կրակոցները լսվել են ամերիկյան ժամանակով առավոտյան 7:30-ի սահմաններում:

 

Առևտրի կենտրոնում եղողներին տարհանել են: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Լիզա Կոքսի խոսքով՝ կասկածյալը փախուստի է դիմել: Ոստիկանությունը շարունակում է որոնել նրան:

ԱՄՆ-ի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել