Վենեսուելայի ընդդիմությունը ստացել է երկրի խորհրդարանում տեղերի 2/3-ը
Վենեսուելայում կայացած ընտրությունների արդյունքներով «Ժողովրդավարական միասնության դաշինք» ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիան խորհրդարանում ստացել է 167-ից 109 տեղ, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Իշխող Միասնական սոցիալիստական կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ Նիկոլաս Մադուրոն, 55 մանդատ է ստացել, փոխանցում է Deustche Welle-ն:
Ընդդիմադիր կոալիցիայի հաղթանակը նշանակում է, որ երկրում 16 տարվա մեջ առաջին անգամ իշխանափոխություն տեղի կունենա։
Ընտրության արդյունքներն արդեն ճանաչել է երկրի նախագահը։










