Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին պաշտպանել է մուսուլմաններին

15:04 • 10.12.15

20-րդ դարի լավագույն բռնցքամարտիկներից մեկը` Մուհամեդ Ալին,  արձագանքել է ԱՄՆ-ի նախագական ընտրապայքարի մասնակից Դոնալդ Թրամփի այն պնդմանը, թե Միացյալ Նահանգները պետք է իր սահմանները փակի բոլոր մուսուլմանների համար:


Ինչպես նշում է The Guardian-ը, լեգենդար բռնցքամարտիկը, ով 1975թ. համալրել է սուննի մուսուլմանների շարքերը, ասել է, որ մուսուլմաններն ու իսլամիստ ահաբեկիչները որևէ ընդհանուր բան չունեն:


«Ես ինքս մուսուլման եմ, բայց չեմ գտնում, որ ջիհադիստների կողմից աշխարհի տարբեր անկյուններում իրականացվող ահաբեկչական գործողությունները որևէ կապ ունեն մեր կրոնի հետ: Իրական մուսուլմանները քաջ գիտակցում են, որ իսլամիստ ջիհադիստների արարքները միանգամայն հակասում են  իսլամի սկզբունքներին»,-ասել է 73-ամյա եռակի չեմպիոնը:


 

 

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին պաշտպանել է մուսուլմաններին