Ավստրալիայում հինգ մարդ է ձերբակալվել՝ ոստիկանության շենքի վրա հարձակումների նախապատրաստման մեղադրանքով

13:43 • 10.12.15

Սիդնեյում հինգ մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են կառավարական շենքերի վրա հարձակումների նախապատրաստման մեջ:

 

Ինչպես նշվում է, 15-ից մինչև 22 տարեկան երիտասարդները պատրաստվում էին ահաբեկչություն կազմակերպել Ավստրալիայի դաշնային ոստիկանության շտաբ-գրասենյակում:

 

Նշվում է, որ նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության կատարման համար մարդկանց պատրաստելու, աջակցելու և ներգրավվելու» համար:

 

«Մեզ շատ անհանգստացնում է, որ մենք նման պատճառներով դեռահասների ենք ձերբակալում»,- ասել է Սիդնեյի ոստիկանության կոմիսարի տեղակալ Քեթերին Բերնը:

 

Ավստրալիայում հինգ մարդ է ձերբակալվել՝ ոստիկանության շենքի վրա հարձակումների նախապատրաստման մեղադրանքով