Բակո Սահակյանը կարևորել է Նոր Հայկաջրի շրջանում պեղումների իրականացումը

14:21 • 10.12.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին այցելել է Տիգրանակերտի հնագիտական թանգարան և դիտել այնտեղ Մարտակերտի շրջանի Նոր Հայկաջրի դամբարանաբլրի հնագիտական պեղումների գտածոների ցուցադրությունը:

 

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 

Նախագահը կարևորել է պեղումների իրականացումը Նոր Հայկաջրի շրջանում՝ արժևորելով այն գիտակրթական, հայրենասիրական դաստիարակության և քաղաքական տեսանկյուններից:
 


 

Բակո Սահակյանը կարևորել է Նոր Հայկաջրի շրջանում պեղումների իրականացումը