Պեկինում հանվել է սմոգի պատճառով սահմանված տագնապի «կարմիր» մակարդակը

11:04 • 10.12.15

Պեկինի իշխանությունները հինգշաբթի՝ դեկտեմբերի 10-ին պաշտոնապես հայտարարել են տագնապի «կարմիր» ամենաբարձր մակարդակը վերացնելու մասին, որը սահմանվել էր երեքշաբթի քաղաքում ուժեղ սմոգի պատճառով: Քաղաքական գործիչները նաև շնորհակալություն են հայտնել մայրաքաղաքի բնակիչներին իրենց հասկանալու համար:

 

«12:00-ից տագնապի կարմիր մակարդակը, որը սահմանվել է Պեկինում օդի աղտոտվածության պատճառով, հանվել է, դադարում են գործել տագնապի պատճառով սահմանված բոլոր արտակարգ միջոցները: Շնորհակալություն ենք հայտնում քաղաքի բոլոր բնակիչներին հասկանալու և աջակցելու համար»,- ասված է Պեկինի կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

 

Այսօր արդեն վաղ առավոտից սմոգը գրեթե ցրվել է, իսկ տագնապը հանելու պահին հյուսիսային քամու պատճառով՝ Պեկինի երկինքն ամբողջովին մաքրվել է: Կտրուկ նվազել են նաև օդի աղտոտվածության ցուցանիշները:

 

Պեկինում հանվել է սմոգի պատճառով սահմանված տագնապի «կարմիր» մակարդակը