Եվրոպայում անվտանգությունը պետք է կառուցվի Ռուսաստանի հետ միասին. Շվեյցարիայի ԱԳՆ

16:36 • 10.12.15

Եվրոպայում անվտանգությունը, կայունությունը կարող է կառուցվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարարԴիդիե Բուրկհալտերը ելույթ ունենալով Ժնևում «Ռուսաստան-Եվրոպա. Ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից» միջազգային համաժողովի ժամանակ, գրում է РИА Новости-ն:

 

«Անվտանգությունը  Եվրոպայում կայուն լինել չի կարող, եթե բոլոր եվրոպական երկրները, ներառյալ Ռուսաստանը, ներգրավված չլինեն: Այդկերպ անվտանգությունը պետք է լինի Ռուսաստանի հետ, այլ ոչ Ռուսաստանի դեմ»,- ասել է նա:

 

Բուրկհալտերը նշել է, որ «մակերեսային մերձեցման, սակայն ռազմավարական հեռացման պատճառով», որը դիտվել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև վերջին տարիներին, նրանց երկխոսությունը նմանվել է «խուլերի երկխոսության»:

 

Նրա կարծիքով, այսօր Ռուսաստանը և Եվրոպան պետք է համատեղ ստեղծեն Եվրոպայում անվտանգության համակարգ՝ զուգահեռաբար փորձելով կարգավորել Ուկրաինայի ճգնաժամըԼ

 

Եվրոպայում անվտանգությունը պետք է կառուցվի Ռուսաստանի հետ միասին. Շվեյցարիայի ԱԳՆ