Ֆինլանդիայում այրել են ներգաղթյալների հերթական ապաստանը

14:25 • 10.12.15

Ֆինլանդիայում այրել են ներգաղթյալների հերթական ապաստանը, գրում է korrespondent.net-ը:

 

Հրդեհը տեղի է ունեցել գիշերը ֆիննական Տամպերե քաղաքի փախստականների ընդունման կենտրոնում: Շենքից Yle հեռուստաընկերության տվյալներով տարհանվել է մոտ 100 մարդ:

 

Կրակը մարվել է և բնակիչները կարողացել են վերադառնալ շենք դեռ գիշերը: Այլ կառույցների վրա հրդեհի տարածման վտանգ չի եղել:

 

Վիրավորների մասին տեղեկություններ չկան:

 

Միջադեպը հետաքննվում է որպես հնարավոր կանխամտածված հրկիզում։  Գործի առնչությամբ դեռ ձերբակալվածներ չկան։

 

Ֆինլանդիայում այրել են ներգաղթյալների հերթական ապաստանը