«Ֆուկուսիմա 1»-ի ստորգետնյա թունելում ճառագայթման մակարդակն ավելացել է 4000 անգամ
Ճապոնիայի վթարային «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի ստորգետնյա թունելներից մեկում ճառագայթման մակարդակն ավելացել է 4000 անգամ ` 2014թ. ցուցանիշների համեմատ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ըստ ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերության ունեցած տվյալների, թունելի ջրերի յուրաքանչյուր 1 լիտրում պարունակությունը հասել է 420.000 բեկերելի, ինչը անչափ տագնապալի ցուցանիշ է:
Աղբյուրը մանրամասնում է, որ ճապոնացի մասնագետներին դեռևս չի հաջողվել պարզել այս փոփոխության պատճառը:










