Իրաքի բնակիչը ամերիկյան վիճակախաղում 6,4 մլն դոլար է շահել

09:38 • 10.12.15

Իրաքում բնակվող տղամարդը 6,4 միլիոն դոլար է շահել ԱՄՆ-ի Օրեգոն Մեգաբաքս վիճակախաղում, գրում է korrespondent.net-ը:

 

Վիճակախաղի կազմակերպիչ ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հաղթողը իր վիճակախաղի տոմսը ներկայացրել է դեկտեմբերի 1-ին ընկերության գրասենյակում: Նա ցանկություն է հայտնել իր շահումը վերցնել 25 տարվա ընթացքում առանց հարկերի` 256 հազար դոլարի չափով ամենամյա վճարումների տեսքով: Չնայած վիճակախաղի կազմակերպիչներն արգելում են հաղթողներին մնալ անհայտ, տվյալ դեպքում հաղթողի խնդրանքը իր ինքնությունը չբացահայտել բավարարվել է:

 

Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ կազմակերպիչները գնացել են այդ քայլին, քանի որ տղամարդը վախենում էր հայրենիք վերադառնալուց հետո իր անվտանգության մասին:

Իրաքի բնակիչը ամերիկյան վիճակախաղում 6,4 մլն դոլար է շահել