Իրաքի Քուրդիստանը Ռուսաստանին խնդրել է հրթիռներ չարձակել իր տարածքի վրայով
Իրաքի Քուրդիստանի կառավարությունը Ռուսաստանին խնդրել է այլընտրանք գտնել ինքնավարության օդային տարածքին՝ Սիրիայում գրոհայինների դիրքերի ուղղությամբ հրթիռների արձակելու համար՝ շրջանի տնտեսական կորուստների պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:
Ինքնավարության կառավարությունն իր աջակցությունն է արտահայտել ահաբեկիչների դեմ ուղղված ռազմական գործողությանը, սակայն նշել է, որ դրա պատճառով երկու օդանավակայանների աշխատանքի դադարեցումը շրջանին կորուստներ է բերում:
«Մենք պահանջում ենք ձեզանից այլընտրանք գտնել Իրաքի Քուրդիստանի օդային տարածքին: Էրբիլում և Սուլեյմանիայում օդանավակայանների աշխատանքների դադարեցումը շրջանի համար ևս մեկ տնտեսական ճգնաժամ է առաջացրել, իսկ կենտրոնական կառավարությունից ստացված փոխհատուցումները աբսուրդ են»,- ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայանները փակվել են ռուսական հրթիռների կապակցությամբ:










