Իրաքի պատգամավորը թուրքական զորքերի ներկայությունը երկրում «օկուպացիա» է անվանել

17:29 • 10.12.15

Իրաքի և Թուրքիայի միջև անվտանգության ոլորտում պայմանագրեր չկան, հետևաբար, Իրաքում թուրքական զորքերի ներկայությունը օկուպացիա է.այդ մասին հայտարարել է «Բադր ան-Նիյաբիա» քաղաքական բլոկի պատգամավոր Ռազակ Մոհայբիսը, գրում է РИА Новости-ն:

 

Քաղաքական գործչի խոսքերով՝ խորհրդարանի մասնագիտացված հանձնաժողովները չորեքշաբթի քննարկումներ են անցկացրել և կապվել են երկրի ԱԳՆ-ի հետ:

 

«Իրաքի և Թուրքիայի հարաբերությունների մասին արխիվների ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ երկրների միջև 1946 թվականից ի վեր մինչ այսօր ոչ մի պայմանագիր չկա անվտանգության ոլորտում: Այդկերպ Մոսուլում գտվող թուրքական զորքերը օկուպացիոն են, հարձակվող, քանի որ դրանք մտել են Իրաք առանց կառավարության խնդրանքի և խորհրդարանի թույլտվության»,- հայտարարել է Մոհայբիսը:

 

Նրա խոսքով՝ Իրաք ԱՄՆ-ի ներխուժման ժամանակ ձևավորվել է համակարգող հանձնաժողով, որը բաղկացած է Իրաքից, Թուրքիայից և ԱՄՆ-ից, սակայն դրա աշխատանքն ավարտվել է երկրից ամերիկյան զորքերի հեռանալուց անմիջապես հետո:

 

Իրաքի պատգամավորը թուրքական զորքերի ներկայությունը երկրում «օկուպացիա» է անվանել