ԻՊ-ի գրոհայինները Սիրիայում կրկին ռազմավարական նշանակության քաղաք են գրավել
Սիրիացի զինվորականները հաղորդել են, որ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ռազմավարական նշանակության քաղաք են գրավել Հոմս նահանգում:
Ինչպես նշում է Associated Press-ը` այս ամենից հետո սիրիական բանակն այժմ պետք է ընդլայնի օդային միջանցքը ռուսական ավիացիայի ռմբակոծությունների համար:
Կառավարության տվյալներով` երկու շաբաթ առաջ կառավարական զորքերին հաջողվել էր «Իսլամական պետությունից» ետ գրավել Մահին քաղաքը Դամասկոսը և Հոմսը միացնող մայրուղում իրականացված գրոհի արդյունքում:
ԻՊ-ի լրատվական միջոցները տեղեկացրել են, որ դեկտեմբերի 10-ի գիշերը գրոհայինները գրավել են քաղաքի շրջակա տարածքները:










