Միջազգային կոալիցիան ԻՊ-ի դիրքերին 23 ավիահարված է հասցրել
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիան 23 ավիահարվածներ է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին. հաղորդում է gazeta.ru-ն։
20 հարվածներ հասցվել են Իրաքի 9 քաղաքներում։ Ռմբակոծիչների թիրախ են դարձել ահաբեկիչների տակտիկական միավորումները, մարտական դիրքերը, մարտական մեքենաներն ու զինապահեստները։
Եվս երեք ավիահարված է հասցվել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին։
«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում ու Իրաքում և խալիֆայություն է հռչակել։ Նրան ավիահարվածներ են հասցնում ինչպես ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիան, այնպես էլ Ռուսաստանը։










