Հանուկայի տոնակատարության ժամանակ Նեթանյահուի շունը կծել է վարչապետի հյուրերին

16:05 • 10.12.15

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի շունը՝ Կայան, կծել է երկու բարձրաստիճան հյուրի Հանուկայի տոնակատարության ժամանակ, գրում է gazeta.ru-ն:

 

Շունը կծել է Իսրայելի արտգործնախարարի տեղակալի ամուսնուն և Նաթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության պատգամավորներից մեկին:

 

Անասնաբույժը միջադեպը աննշան է համարել:

Հաղորդվում է, որ Նեթանյահուի որդին շանն ապաստանից վերցրել է 2015 թվականին: Ավելի ուշ վարչապետը լուսանկարը տեղադրել է Twitter-ի իր էջում՝ կոչ անելով շների սիրահարներին նրանց վերցնել ապաստաններից:

«Դուք չեք զղջա»,- գրել է նա:

 

Հանուկայի տոնակատարության ժամանակ Նեթանյահուի շունը կծել է վարչապետի հյուրերին