Մայդանում մարդկանց սպանությունների հետևում կանգնած են Ուկրաինայի ներկայիս իշխանությունները. Յանուկովիչ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վստահ է, որ Կիևի Մայդանում անցած տարվա փետրվարին ցուցարարների սպանությունների հետևում կանգնած են եղել Ուկրաինայի ներկայիս ղեկավարության ներկայացուցիչները, գրում է «Взгляд»-ը:
«Ես համոզված եմ, որ սպանությունների հետևում կանգնած են Ուկրաինայի ներկայիս մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք փորձել են վերացնել հետքերը: Բայց եթե իրավիճակը փոխվի և երկրում վերջապես սկսվի իրական, օբյեկտիվ հետաքննություն, դեռ հնարավոր կլինի գտնել և ապացուցել մարդասպանների մեղքը: Եվ ես դրանում շատ շահագրգռված եմ»,- հայտարարել է Յանուկովիչը РИА Новости-ն տված հարցազրույցում:
Ուկրաինայի նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ Մայդանում գնդակահարություններին կարող են ներգրավված լինել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պարուբին, ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պաշինսկին:










