Գլենդեյլում ներկայացվել է հայ-ամերիկյան թանգարանի կոնցեպտը (լուսանկար)
Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհրդի վերջին նիստի ժամանակ ներկայացվել է հայ-ամերիկյան թանգարանի կոնցեպտուալ դիզայնը, հայտնում է Asbarez-ը:
Նշվում է, որ ընտրված դիզայնի հեղինակը Alajajian Marcoosi Architects ընկերությունն է: Կառուցվելիք թանգարանի շենքն իր մեջ կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ:
1.7 հա մակերեսով թանգարանը դրսից շրջապատված կլինի գեղեցիկ պարտեզով:
Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանն այս կապակցությամբ նշել է, որ տեղի հայ համայնքի համար այս թանգարանը իսկական երազանք էր, որը շուտով կյանքի կկոչվի:














