Կիմ Չեն Ընը հայտնել է ջրածնային ռումբ ունենալու մասին

09:53 • 10.12.15

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկրի մասնագետներին հաջողվել է ջրածնային ռումբ ստեղծել, տեղեկացնում է lenta.ru-ն:


«Մեզ հաջողվեց դառնալ միջուկային գերտերություն, որն ի զորու է միջուկային ու ջրածնային ռումբերով հարվածներ հասցնելու միջոցով պաշտպանել մեր հայրենիքի անկախությունն ու անվտանգությունը»,-ասել է հյուսիսկորեացի բռնապետը` կոչ անելով շարունակել ակտիվ զարգացնել երկրի ռազմական արդյունաբերությունը:


Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս հայտարարությունը միջազգային լրատվամիջոցները որևէ տեղեկություն չեն հրապարակել նրա վերաբերյալ, որ պաշտոնական  Փհենյանը կարող է ջրածնային ռումբ ունենալ:

 

Կիմ Չեն Ընը հայտնել է ջրածնային ռումբ ունենալու մասին