Պենտագոնը հայտնել է ԻՊ-ի 3 առաջնորդի սպանության մասին
ԱՄՆ ռազմական ներկայացուցիչը հայտարարել է, որ միջազգային կոալիցիան` ԱՄՆ-ի գլխավորությամբ, ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսների նախարարին և ևս 2 բարձրաստիճան առաջնորդների:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը` ԱՄՆ բանակի գնդապետ Սթիվ Ուորենը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ կոալիցիայի հասցրած ավիահարվածների արդյունքում սպանվել են ԻՊ-ի ֆիննախարար Աբու Սալահը, ավագ առաջնորդը և գործադիր պաշտոն զբաղեցող ևս մեկ առաջնորդ:
Ավելի վաղ Պենտագոնը հաստատել էր Լիբիայում ԻՊ-ի առաջնորդ Աբու Նաբիլի սպանության փաստը:










