Պորտուի դեմ Չելսին խաղաց չեմպիոնի նման. Ռանյերի

21:30 • 10.12.15

 Անգլիական «Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուիդիո Ռանյերին գնահատել է Լոնդոնի «Չելսիի» արդյունքներն ընթացիկ մրցաշրջանում։



«Չելսին» հսկայական նշանակություն ունի ինձ համար, քանի որ դա Անգլիայում իմ առաջին թիմն է։ Հպարտ եմ, որ գլխավորել եմ այն։ «Չելսին» մնում է «Չելսի», իսկ Մոուրինյոն՝ Մոուրինյո, այդ պատճառով վստահ եմ, որ լոնդոնցիները տարին կավարտեն բարձր տեղերում։



Երեկ դիտել եմ «Չելսիի» խաղը «Պորտուի» դեմ։ Նրանք հիանալի խաղացին եւ չեմպիոնի տեսք ունեին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։



Հիշեցնենք, որ Ռանյերին «Չելսին» գլխավորել է 2000-ից 2004 թվականներին։

Պորտուի դեմ Չելսին խաղաց չեմպիոնի նման. Ռանյերի