Ժակ Շիրակը հոսպիտալացվել է

15:20 • 10.12.15

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հոսպիտալացվել է բժշկական հետազոտություն անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է նրա դուստր Կլոդը, գրում է РИА Новости-ն:

 

Ինչպես հայտնել է Կլոդ Շիրակը, 83-ամյա քաղաքական գործչի կյանքին ոչինչ չի սպառնում:

 

«Ժակ Շիրակը, ով վերջին օրերին թուլություն էր զգում, հոսպիտալացվել է երեկ՝ առողջության վիճակի ամբողջական հետազոտության անցկացման համար: Նա  մի քանի օր կմնա հիվանդանոցում»,- ասել է Շիրակի դուստրը:

 

Ժակ Շիրակը Ֆրանսիայի 22-րդ նախագահն է եղել՝ 1995 թվականից մինչև 2007 թվական:

 

Ժակ Շիրակը հոսպիտալացվել է