Հալեպի գնդակոծության հետևանքով 30 մարդ է զոհվել

14:46 • 10.12.15

Սիրիայի հյուսիսում Հալեպ քաղաքի արևտմյան շրջանները ենթարկվել են զանգվածային գնդակոծության, գրում է korrespondent.net-ը:

 

Ինչպես նշվում է, հարձակումն իրականացրել են ծայրահեղական խմբավորումները: Հարձակման զոհ է դարձել մոտ 30 մարդ:

 

Գրոհայինները կրակ են բացել ականանետերից և հրթիռային կայաններից Հալեպի արևմուտքում բնակելի թաղամասերի վրա: Կրակոցները շարունակվել են 48 ժամ:

Հալեպի գնդակոծության հետևանքով 30 մարդ է զոհվել