Ասանժը ռուսական Սու-24-ի հարձակումը բացատրել է Թուրքիայում կայացած ընտրություններով
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարծում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից կործանված ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպը կարելի է բացատրել երկրում խորհրդարանական ընտրություններով և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հավակնություներով, գրում է РИА Новости-ն:
Տեսակապով ելույթ ունենալով Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից՝ Ասանժը հիշեցրել է, որ Անկարան զգուշացնում էր Ռուսաստանին սահմանը խախտելուն վճռական պատասխանի հնարավորության մասին, բայց հիշեցրել է, որ այլ վարկած նույնպես կա:
«Կա նաև այլ տեղեկություն՝ դա նախապատրաստված է եղել: Հենց ընտրություններից առաջ, որտեղ Էրդողանը հաղթել է, կանոններ են սահմանվել՝ կործանել, անգամ եթե մեկ վայրկյանով թուրքական տարածքի խախտում լինի: Դա արվել է ընտրություններում հաղթանակ տանելու համար: Հետո այդ կանոնները վերացվել են»,- հայտարարել է նա:
Ընդգծելով, որ չի փորձում արդարացնել Անկարայի գործողությունները, Ասանժը նաև նշել է, որ այդ դեպքը ցույց է տվել ռուսական հատուկ ծառայությունների սխալը, քանի որ թուրքերը ազդանշաններ էին ուղարկում:










