Արդյո՞ք երկաթյա են Յացենյուկի ամորձիները. Արսեն Ավագովն անդրադարձել է ուկրաինական Ռադայի այսօրվա ծեծկռտուքին

23:47 • 11.12.15

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը ուշադրություն է հրավիրել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի սեռական օրգանների ամրության վրա, գրում է «Գազետա»-ն՝ նկատի ունենալով այսօր Ուկրաինայի խորհրդարանում գրանցված միջադեպը:

Այսօր Ռադայի նիստի ժամանակ պատգամավոր Օլեգ Բարնան փորձել էր վարչապետին հեռացնել ամբիոնից՝ նաև մարմնի տարբեր մասերից բռնելու միջոցով:

«Արդյո՞ք երկաթյա են Յացենյուկի ամորձիները: Ապուշ Բարնան որոշել էր ստուգել: Բայց բանը ախր ամորձիները չեն, ոչ էլ Յացենյուկը: Բանը բացահայտված գաղտնիքն է: Ամորձիները երկաթյա են: Դեռ Չեչնիայի ժամանակներից», - գրել է Ավագովը սոցցանցերում:

Արդյո՞ք երկաթյա են Յացենյուկի ամորձիները. Արսեն Ավագովն անդրադարձել է ուկրաինական Ռադայի այսօրվա ծեծկռտուքին