Մոսկվայի որոշ գերեզմանատներում անվճար Wi-Fi կհայտնվի
Մոսկվայի իշխանությունները որոշել են անվճար Wi-Fi կապով ապահովել քաղաքի ամենահայտնի գերեզմանատները:
«ՌԻԱ Նովոստի»-ի՝ փոխանցմամբ՝ առաջիկայում՝ 2016-ի առաջին կեսում, նման անվճար կապի գոտիներ կլինեն երեք գերեզմանատներում՝ Վագանկովսկոյեում, Նովոդևիչյեում և Տրոեկուրովսկոյեում:
Մոսկվայի քաղաքային իշխանությունների պաշտոնական կայքում նշված է, որ անվճար մուտքը ինտերնետ «ավելի հարմարավետ կդարձնի այցելությունները գերեզմանատներ»: Մարդիկ կկարողանան նաև համացանցում տեղեկություններ գտնել այն հուշարձանի կամ հանգուցյալի մասին, որը իրենց «կհետաքրքրի»:
Այժմ պատրաստվում են տենդերին:










