Air France-ը 2 տարում 4.889 աշխատողի կկրճատի

10:41 • 11.12.15

Ֆրանսիայի ազգային ավիափոխադրողի` Air France-ի կենտրանական հանձնաժողովի նիստից հետո հայտնի է դարձել, որ ընկերությունը պատրաստվում է մինչ 2017թ. ավարտն աշխատանքից հեռացնել 4.889 մարդու:


Ինչպես նշում է euromag.ru-ն, նրանցից 1.000-ն աշխատանքից կհեռացվեն եկող` 2016 թվականին, իսկ մնացածը` 2017-ին։ Աղբյուրը մանրամասնում է, որ աշխատանքից հեռացվողների մեծ մասը կլինեն թոշակառուներ:


Բացի այդ նիստի արդյունքում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել չեղարկել 3 հատ B787 բորինգների` ավելի վաղ տված պատվերը:


 

Air France-ը 2 տարում 4.889 աշխատողի կկրճատի