Կանադայի վարչապետն օդանավակայանում անձամբ դիմավորել է սիրիահայ ընտանիքին (տեսանյութ)

17:10 • 11.12.15

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն այսօր Տորոնտոյի օդանավակայանում անձամբ դիմավորել է 162 սիրիացի փախստականներից բաղկացած խմբին, որն ի ինքնաթիռով ժամանել էր Հորդանանից, տեղեկացնում է The Daily Mail-ը:


Բրիտանական պարբերականը հայտնում է, որ առաջին ընտանիքը, ում Կանադայի վարչապետը դիմավորել է , սիրիահայ Ժամկոչյաններն էին` Հալեպից: Հայտնի է, որ ընտանիքի հայրը ` Գևորգ Ժամկոչյանը, Տորոնտո է ժամանել կնոջ և 16 ամսական դստեր հետ:

 

«Ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել նման ջերմ ընդունելության համար: Այստեղ մենք  մեզ զգում ենք ինչպես տանը: Մենք շատ տառապանքների միջով ենք անցել և հիմա թվում է, թե դժոխքից դուրս ենք պրծել ու հայտնվել ենք դրախտում»,-ասել է Ժամկոչյանը:

 


Սրան ի պատասխան Տրյուդոն ասել է, որ Կանադան այսուհետ նրանց տունն է:
 

 

 
استقبل رئيس الوزراء الكندى، جاستن ترودو، فى مطار تورونتو أول م...

#شام | استقبل رئيس الوزراء الكندى، جاستن ترودو، فى مطار تورونتو أول مجموعة من اللاجئين السوريين وصلت على متن طائرة عسكرية فى إطار الجسر الجوى العسكرى الرامى إلى نقل 10 آلاف لاجئ سورى

Posted by ‎S.N.N | شبكة شام‎ on Thursday, December 10, 2015

 

Կանադայի վարչապետն օդանավակայանում անձամբ դիմավորել է սիրիահայ ընտանիքին (տեսանյութ)