Շվեյցարիայում ԱՄՆ դեսպանատունը համերկրացիներին նախազգուշացրել է ահաբեկչական սպառնալիքի մեծացման մասին

13:46 • 11.12.15

Շվեյցարիայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել համերկրացիներին զգուշուցություն ցուցաբերել մեծացած ահաբեկչական վտանգի պատճառով:

 

Ուրբաթ Բերնում դիվանագիտական ներկայացուցչության կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ շվեյցարական իշխանությունները հայտարարել են «Ժնևի համար վտանգի մակարդակի բարձրացման» մասին, այդ պատճառով ԱՄՆ քաղաքացիներին առաջարկվում է «վերանայել սեփական պլանները` անվտանգության տեսանկյունից» և ուշադիր հետևել տեղի նորություններին:

 

«Մենք հորդորում ենք զգուշավորության բարձր մակարդակ պահել և ձեռնարկել անհրաժեշտ քայլերը սեփական անվտանգությունն ուժեղացնելու համար»,- ընդգծել է դեսպանատունը:

 

Դեսպանատունը նաև խորհուրդ է տալիս Շվեյցարիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին գրանցվել պետդեպարտամենտի հատուկ ծրագրում, ինչը թույլ կտա ստանալ անվտանգության վիճակի մասին ամենաթարմ տեղեկությունը, և  անհրաժեշտության դեպքում կհեշտացնի դեսպանատան հետ կապը:

 

 

Շվեյցարիայում ԱՄՆ դեսպանատունը համերկրացիներին նախազգուշացրել է ահաբեկչական սպառնալիքի մեծացման մասին