Ֆինլանդիան հայտարարել է Ռուսաստանի կողմից անհայտ ուղղաթիռի ներխուժման մասին

11:00 • 11.12.15

Ֆիննական սահմանային ծառայությունը հայտնել է, որ ՌԴ-ի կողմից եկած անհայտ ուղղաթիռը խախտել է երկրի օդային տարածքը, գրում է РИА Новости-ն:

 

Սահմանապահների տվյալներով՝ ուղղաթիռը ներխուժել է Ֆինլանդիայի տարածք և մոտ 9 կիլոմետր խորացել երկրի տարածքում:

 

Ֆիննական ռազմաօդային ուժերը մի քանի անգամ նախազգուշացրել են անձնակազմին, որ նա խախտել է օդային տարածքը, ինչից հետո ուղղաթիռը վերադարձել է Ռուսաստանի տարածք:

 

Նշվում է, որ ուղղաթիռը Ֆինլանդիայի օդային տարածքում է եղել 6 րոպե:

 

 

Ֆինլանդիան հայտարարել է Ռուսաստանի կողմից անհայտ ուղղաթիռի ներխուժման մասին