Չինաստանում ձերբակալել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ «չին Ուորեն Բաֆեթ»-ին
Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է մեծահարուստ գործարար Գո Գուանչանին, հայտնում է BBC-ն:
Գործարարի ձերբակալման մասին ոստիկանությունից հայտնել են այն բանից հետո, երբ նրա ընկերությունից՝ Fosun-ից, որը Չինաստանի ամենախոշոր մասնավոր ընկերություններից է, հայտնել էին, որ իրենց ղեկավարը մեկ ու կես օր է, ինչ «կորած» է:
Գուանչանի ձերբակալման պատճառներն անհայտ են, ԶԼՄ-ները ենթադրում են, որ նա ներգրավված է եղել կոռուպցիոն գործարքներում և բացահայտումից հետո չի համագործակցել իրավապահների հետ:
Գուանչանը համարվում է Չինաստանի ամենահարուստ մարդկանցից, նրան անվանում են «չին Ուորեն Բաֆեթ»:










