Մեծ Բրիտանիայում մոտ կես մլն մարդ ստորագրել է Թրամփին իրենց երկրի չթողնելու խնդրագրի տակ

10:39 • 11.12.15

Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել է մի խնդրագիր, որը պահանջում է արգելել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թարմփի մուտքը Միացյալ Թագավորություն:


Ինչպես նշում է gazeta.ru-ն, խնդրագրի տակ արդեն ստորագրել է 475.000-ից ավելի մարդը, ինչն իրական ռեկորդ է տվյալ կայքի համար:


Նշենք, որ Թրամփի դեմ ուղղված խնդրագիրը տեղադրվել է այն բանից հետո, երբ հանրապետական թեկնածուն իր ելույթներից մեկի  ժամանակ ասել է, թե Լոնդոնում այնքան իսլամիստ ծայրահեղականներ կան, որ նույնիսկ ոստիկաններն են նրանցից վախենում:

 

Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը քննադատել են Թրամփի խոսքերը:

 

Մեծ Բրիտանիայում մոտ կես մլն մարդ ստորագրել է Թրամփին իրենց երկրի չթողնելու խնդրագրի տակ