Գերմանիայում ավելի քան 400 իսլամիստ պատրաստ է «ցանկացած պահի» հարձակվել. հատուկ ծառայություններ
Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը հայտարարել է, որ Գերմանիայում հարյուրավոր ծայրահեղական իսլամիստներ են ապրում, որոնք «ցանկացած պահի» կարող են հարձակում իրականացնել, գրում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ երկրում ծայրահեղական իսլամի 1100 աջակից կա, որոնք պատրաստ են բռնության, նրանցից 430-ն այնքան վտանգավոր են, որ նրանցից «ցանկացած պահի կարելի է լուրջ հանցագործություն սպասել»:
Մաասենը նաև նշել է, որ մտավախություններ են առաջացնում ծայրահեղական սալաֆիների՝ քարոզչությամբ զբաղվելու ու Մերձավոր Արևելքի երկրներից որպես փախստական Գերմանիա ժամանած նոր աջակիցների անդամագրելու փորձերը:
Վերջին ժամանակների ընթացքում գերմանական հատուկ ծառայություններին հայտնի է դարձել նման 150 դեպքի մասին:










