Գյումրիում վրաերթի ենթարկված կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է

11:55 • 11.12.15

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20-ին «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կանանց: Վարորդը տուժողներին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 1963 թ. ծնված Կարինե Նահապետյանը, ժամը 20.40-ին գիտակցության չգալով մահացել է, տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

 

Կատարվում է քննություն:


 

Գյումրիում վրաերթի ենթարկված կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է