ՀԱԿ-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

18:02 • 11.12.15

Քիչ առաջ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ սահմանադրության հանրաքվեն անվարեր ճանաչելու պահանջով:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

 

Շուրջ 50 էջ ծավալով փաստաթուղթն ամփոփում է 170 ընտրատեղամասերում արձանագրված խախտումները:

 

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասել էր, որ ներկայացվելու են «աղաղակող փաստեր»` հիմնված տեսաձայնագրությունների ու վկայությունների վրա:

 

ՀԱԿ-ը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով