Ամերիկացի միլիարդատերը 100 000-ական դոլար բոնուս է բաժանել իր 1381 աշխատակիցներին

19:34 • 11.12.15

Տեխասցի միլիարդատերն իր բոլոր 1381 աշխատակիցներին  100 000-ական դոլար  դրամական պարգև է շնորհել:

Ինչպես տեղեկացնում է Business insider-ը` խոսքը  Hilcorp ամերիկյան նավթային ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆրի Հիլդեբրենդի մասին է: Վերջին տարիներին ընկերությունը բավականին լավ եկամուտ է ունեցել, և նա որոշել է պարգևատրել իր աշխատակիցներին:  

Նրա խոսքով` դա պարգևատրում է ընկերության ծավալների կրկնապատկմանն ուղղված 5-ամյա  նվիրված աշխատանքի համար:

Մասնագիտությամբ երկրաբան Հիլդեբրենդը ընկերությունը հիմնադրել է 1989-ին: Այն 3 տարի անընդմեջ հայտնվել է աշխատելու համար «100 լավագույն ընկերությունների» թվում:

 

Ամերիկացի միլիարդատերը 100 000-ական դոլար բոնուս է բաժանել իր 1381 աշխատակիցներին