Իրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում. լրատվամիջոցներ

09:26 • 11.12.15

Իրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում` որպես Իրաքի Նայնավա նահանգում թուրքական զինված ուժերի խմբավորման ներկայության դեմ բողոքի նշան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով իրանական IRINN հեռուստաալիքին:

 

«Իրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում: Նրա բոլոր աշխատակիցները լքել են Թուրքիան և վերադարձել Բաղդադ»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Դեկտեմբերի 4-ին Թուրքիան իր զինուժի մի խումբ է տեղակայել` ներառյալ մոտ 130 զինծառայողներ, տանկեր և հրետանի:


Անկարան հայտարարել է, որ զորքերի տեղակայումը համաձայնեցված է եղել Իրաքի իշխանությունների հետ: Նա հրաժարվել է դուրս բերել արդեն Իրաքում գտնվող ստորաբաժանումները, սակայն դադարեցրել է լրացուցիչ զորքերի տեղակայումը:

Իրաքը փակել է իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում. լրատվամիջոցներ