Իտալական օդուժը հրապարակել է ԻՊ-ի ահաբեկիչների վրա հարձակումը պատկերող տեսանյութը
Իտալիայի օդուժը հրապարակել է Իրաքի երկնքում 4000 մետր բարձրության վրա անօդաչուից նկարահանված տեսանյութը. այն պատրաստվում էր ոչնչացնել ԻՊ-ի ահաբեկչական ցանցի կենտրոնը:
Daily Mail-ի հաղորդմամբ` տեսանյութն այնքան պարզ և ճշգրիտ է, որ հստակ երևում են անգամ հրացանով զինված ահաբեկիչների ստվերները:
Տեսանյութը դիտելիս կարելի է պարզ տեսնել նաև ԻՊ-ի հսկա սև դրոշը: Վայրկյաններ անց անօդաչուն կառավարողը հրթիռ է արձակում` կործանելով երևացող կառույցը:










