Ջենիս Ջոպլինի Porsche-ն վաճառվել է աճուրդում երկու միլիոն դոլարով

11:56 • 11.12.15

Porsche 356C ավտոմեենան, որը պատկանել է ռոք երգչուհի Ջենիս Ջոպլինին, աճուրդում վաճառվել է  1,76 միլիոն դոլարով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Սպասվում էր, որ 1964 թվականի արտադրության մեքենան կվաճառվի առավելագույնը 600 հազար դոլարով: Սակայն անհայտ հավաքորդը դրա համար մոտ երեք անգամ ավելի շատ գումար է առաջարկել:

 

Porsche 356C ավտոմեքենան Ջոպլինի պատվերով զարդարվել է վառ պսիխոդելիկ պատկերներով:

 

RM Sotheby’s աճուրդի տան կազմակերպած աճուրդի թոփ լոտը դարձել է 1956 թվականին լեգենդար արգենտինացի մրցարշավորդ Խուան Մանուել Ֆանխիոյի համար արտադրված Ferrari 290MM-ն: Այն վաճառվել է 28 միլիոն դոլարով:

 

Աճուրդում ռեկորդ է սահմանվել նաև բրիտանական արտադրության մեքենայի գնի հետ կապված: Այժմ դա 1964 թվականի Aston Martin DB4GT Zagato–ն է: Այն ձեռք են բերել 14,3 միլիոն դոլարով:

 

Ջենիս Ջոպլինի Porsche-ն վաճառվել է աճուրդում երկու միլիոն դոլարով