Խոդորկովսկուն սպանությունների կազմակերպելու գործով մեղադրանք է առաջադրվել

14:49 • 11.12.15

Ռուսաստանի քննչական կոմիտեն  ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխաիլ Խոդորկովսկուն սպանությունների գործով հեռակա կարգով մեղադրանք է ներկայացրել:

Համապատասխան որոշումը հրապարակվել է դաշնային մարմնի կայքում, գրում է korrespondent.net-ը:

 

Խոսքը 1998 թվականին Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության և նրան ուղեկցող Վյաչեսլավ Կոկոշկինի դեմ մահափորձի մասին է: ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը նաև մեղադրվում է 1999 թվականին Իսթ Պետրոլեում Հանդելսգեզ ընկերության կառավարիչ Եվգենի Ռիբինի սպանության մեջ:

 

«Քննության տվյալներով՝ հենց Խոդորկովսկին, լինելով ՅՈւԿՕՍ ընկերության բաժնետեր և խորհրդի նախագահ, հանձնարարել է իրեն ենթակա ընկերության աշխատակիցներ Նեվզլինին և Պիչուգինին, ինչպես նաև այլ անձանց Պետուխովի և Ռիբինի սպանությունը, ում ծառայողական գործունեությունը հակասել է ՅՈւԿՕՍ-ի շահերին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Բացի այդ նշվում է, որ Խոդորկովսկին չի ժամանել հարցաքննության քննչական կոմիտե, ինչի կապակցությամբ մոտ ժամանակներս նրա նկատմամբ հետախուզություն կհայտարարվի:

Խոդորկովսկուն սպանությունների կազմակերպելու գործով մեղադրանք է առաջադրվել