Լոնդոնում հատուկ գործողության ժամանակ մարդ է սպանվել

17:40 • 11.12.15

John Stillwell/PA

Լոնդոնի հյուսիսում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Գործողությունը սկսվել է տեղի ժամանակով 9:00-ին: Տղամարդու մահվան հստակ հանգամանքները դեռ հայտնի չեն: Հաղորդվում է միայն, որ նա մի քանի հրազենային վնասվածք է ստացել  և մահացել է մինչև շտապօգնության ժամանումը:

 

Ոստիկանությունում հատուկ գործողության անցկացման նպատակը նույնպես չեն բացահայտում: Հաղորդվում է միայն, որ այն իրականացվել է հետախուզությունից ստացված տվյալների հիման վրա, բայց միևնույն ժամանակ ոչ ահաբեկչությանը հակազդելու շրջանակներում:

 

Ականատեսների վկայությամբ՝ դեպքի վայրում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են և իրավապահ մարմինների զինված աշխատակիցներ:

 

 

Լոնդոնում հատուկ գործողության ժամանակ մարդ է սպանվել