Միլանը ճանաչվել է հաշմանդամների համար լավագույն եվրոպական քաղաքը
Իտալական Միլանը ճանաչվել է ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց, ինչպես նաև տարեցների համար ամենահարմարավետ եվրոպական քաղաքը:
Ինչպես նշում է italia-ru.com-ը, Միլանի իշխանությունները հեղինակավոր մրցանակը ստացել են Եվրոպական հանձնաժողովի կողմից:
Միլանն այս մրցանակին արժանացել է՝ հաշմանդամների համար առավել հարմար կենսամիջավայրի, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանն ուղղված լուրջ նախագծերի իրականացման շնորհիվ:
Սոցիալական հարցերով ԵՄ հանձնակատար Մարինա Տիսերն այս կապակցությամբ կոչ է արել եվրոպական մյուս քաղաքների իշխանություններին օրինակ վերցնել Միլանից:










