Մարոկկոյի իշխանությունները Փարիզում իրականացված ահաբեկչությունների մեջ կասկածյալի ձերբակալության օրդեր են տվել

17:48 • 11.12.15

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալության օրդեր են տվել Սալահ Աբդեսլամի համար, ով կասկածվում է Փարիզում իրականացված ահաբեկչություններին ներգրավվածության մեջ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Օրդերը տրամադրվել է անցած ամսվա վերջին, սակայն, ինչպես Reuters գործակալությանը հայտնել է Մարոկկոյի անվտանգության ծառայությունում աղբյուրը, հայտնի չէ,  Աբդեսլամը փախել է Մարոկկո, թե Հյուսիսային Աֆրիկա:

 

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Փարիզի ահաբեկչություններին ներգրավվածության մեջ կասկածվող անձինք, այդ թվում Սալահ Աբդեսլամը, ում նկատմամբ նաև միջազգային հետախուզում է հայտարարված, կարող են լինել Գերմանիայի տարածքում:

 

Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերին ահաբեկչական հարձակումների շարք է տեղի ունեցել: Սրճարանի վրա հարձակման, «Բատակլան» թատրոնում պատանդներ վերցնելու և «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ պայթյունների հետևանքով 130 մարդ է զոհվել: