Greenpeace-ը ակցիա է իրականացրել Փարիզի Հաղթանակի կամարի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

18:00 • 11.12.15

Փարիզում ձերբակալել են ակտիվիստների, ովքեր Հաղթանակի կամարի մոտ գտնվող հրապարակը դեղին են ներկել, գրում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ ակտիվիստները դեղին ներկը դրել են կամարի մոտ գտնվող խաչմերուկի վրա, ինչի պատճառով այդտեղով անցնող ավտոմեքենաները սկսել են ներկը քարշ տալ հրապարակից դուրս եկող փողոցներով:

Բացի այդ Greenpeace-ի մի քանի անդամ ալպինիստական գործիքների օգնությամբ փորձել են իջնել Հաղթանակի կամարի վրայից:

Նրանք նաև փորձել են հուշարձանի վրա բացել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված ուղերձով պաստառ՝ պահանջելով 2050 թվականի համար ապահովել էներգիայի վերականգնվող աղբյուրների հարյուր տոկոսանոց օգտագործում: Կամարի մոտ ակցիայի մասնակիցները ձերբակալվել են իրավապահների կողմից:
 

Embedded image permalink

Embedded image permalink