Ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել. Յացենյուկին հեռացրել են ամբիոնից (լուսանկարներ, տեսանյութ)

16:06 • 11.12.15

Ուկրաինայի Գերագույն Ռադայում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ ծեծռկտուք է տեղի ունեցել «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների պատգամավորների միջև, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Մասնավորապես ժողովրդական պատգամավոր Օլեգ Բարնան, ով հավաքում է ստորագրություններ կառավարության անվստահության մասին բանաձևի նախագծի համար, վարչապետի ամբիոնի մոտ է բերել վարդեր և փորձել է վարչապետին հեռացնել ամբիոնից:

 

Պատգամավորները ծեծկռտուք են սկսել ամբիոնի մոտ, վարչապետի ելույթը մի քանի րոպեով դադարեցվել է:

 

 

Ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել. Յացենյուկին հեռացրել են ամբիոնից (լուսանկարներ, տեսանյութ)