ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ

16:21 • 11.12.15

 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ:


ԱԺ փոխնախագահը Մաուրիսիո Մակրիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:  Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել Բուենոս Այրեսի հայկական համայնքի պահպանության, ինչպես նաև հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում քաղաքապետ եղած ժամանակահատվածում Մաուրիսիո Մակրիի անձնական ներդրման համար:


ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Մաուրիսիո Մակրիի աջակցությունը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների կազմակերպման գործում: 


Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները հետայսու ևս կշարունակեն զարգանալ:


Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպում է ունեցել նաև Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետիի և Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկոռայի հետ:  Նրանք ընդգծել են արգենտինահայ համայնքի բացառիկ դերն Արգենտինայի կյանքում՝ համոզմունք հայտնելով, որ հայկական համայնքն է միավորում օվկիանոսով բաժանված, բայց բարեկամ երկու պետություններին:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ