Սիրիական կառավարությունը շաուրմայի համար հարկ կսահմանի

11:27 • 11.12.15

Սիրիական կառավարությունը հարկ է սահմանում շաուրմայի համար`  չորս տարվա քաղաքացիական պատերազմից հետո դատարկված պետական գանձարանը լցնելու համար, գրում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ այն բանից հետո, երբ իշխանությունները կորցրեցին երկրի նավթի և գազի ռեսուրսների մեծ մասի հսկողությունը, ինչպես նաև բախվեցին պատժամիջոցներին, որոնք խոչընդոտում են արտահանմանը, տեղի արժույթն անկում ապրեց, և սիրիացիների եկամուտները նվազեցին մինչև նվազագույնի:

 

Նշվում է, որ զբոսաշրջության նախարարությունը նույնպես ռեստորանային հարկ է սահմանել: Բացի այդ կառավարությունը կրճատել է հացի սուբսիդիաները և բարձրացրել է ջրի և էլեկտրաէներգիայի գները:

 

The Guardian-ի տնտեսական լրագրողի կարծիքով՝ պետությունը ստիպված է լինելու շարունակել կրճատել իր ծախսերը, իսկ քաղաքացիներն ավելի ու ավելի կաղքատանան:

 

Սիրիական կառավարությունը շաուրմայի համար հարկ կսահմանի