ԻՊ-ը վերահսկում է Սիրիայի տարածքի մոտ 70 տոկոսը. Շոյգու

15:43 • 11.12.15

Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների քանակը կազմում է մոտ 60 հազար մարդ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության նախարարության  կոլեգիայի եզրափակիչ նիստում, գրում է gazeta.ru-ն:

 

«Ընդլայնվում է «Իսլամական պետության» ազդեցության գոտին: Գրոհայինները գրավել են Սիրիայի տարածքի 70 տոկոսը և Իրաքի շրջանների մեծ մասը»,- ասել է նա:

 

Նրա խոսքերով՝ ահաբեկիչների թիվը կազմում է ավելի քան 60 հազար մարդ:

 

ԻՊ-ը վերահսկում է Սիրիայի տարածքի մոտ 70 տոկոսը. Շոյգու