Ղրղզստանում չեզոքացվել է մայրաքաղաքում ահաբեկչություններ նախապատրաստող խումբ
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական հանձնաժողովի հատուկ ստորաբաժանման աշխատակիցները չեզոքացրել են հանցավոր խմբավորում, որը ահաբեկչություններ է նախապատրաստել մայրաքաղաքում և Չույսկոե շրջանում, հայտնում է Интерфакс-ը:
Տվյալ խմբավորումը հարաբերություններ է ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ:
Հակաահաբեկչական գործողությունն անցկացվել է դեկտեմբերի 10-ի գիշերը: Խմբի արգելափակման ժամանակ նրա մասնակիցները զինված դիմադրություն են ցուցաբերել և չեզոքացվել են:
Հատուկ ստորաբաժանման մեկ աշխատակից ստացել է հրազենային վնասվածք, նրա վիճակը գնահատվում է բավարար:










