Ռուսական պարեկային նավը կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ

16:13 • 13.12.15

Էգեյան ծովում գտնվող ռուսական «Սմետլիվիյ» պարեկային նավի անձնակազմը նախազգուշական կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը մոտենալիս է եղել ռուսական նավին՝ չպատասխանելով անձնակազմի զգուշացումներին, գրում է meduza.io-ն:
 

Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, կրակը բացվել է հրազենից թուրքական նավի տեղաշարժի համապատասխան տարածության վրա, որի պարագայում նավը չի կարող խոցվել։


Նախազգուշական կրակը բացվել է, երբ թուրքական ձկնորսական նավ մոտեցել է ռուսական նավին 600 մետր հեռավորության վրա: Կրակոցից հետո թուրքական նավն անմիջապես փոխել է իր ընթացքը:
 

«Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է կանչել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան ռազմական ատաշեին»,- նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: